Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հրադադարի խախտման դեպք չեն արձանագրել |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:

«Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականցվում է շուրջօրյա»,- նշել է սպան:

Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն