ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

2020 թվականի դեկտեմբերի 30֊ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Տեղեկացնում է ՍԴ-ն:

Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության սահմանադրական դատարանների միջև համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Երկուստեք կարևորվել է համագործակցության հետագա ընդլայնումը Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության շրջանականերում։ Դեսպան Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և հաջողություններ մաղթել Արման Դիլանյանին իր պաշտոնավարման ընթացքում։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով