Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է ավելի քան 150 ավիաչվերթ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի օդանավակայաններում սառցե անձրևի պատճառով հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 150 չվերթ՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, չեղարկվել՝ 2-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 87 չվերթ, 3-ը չեղարկվել են, իսկ «Շերեմետևոյում» հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ 48-ը:

Չվերթերի սահմանափակման պատճառը թռիչքուղու վրա առաջացած մերկասառույցն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն