Ռուս ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Արցախի 1044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի բժշկական ծառայության պետ, բժշկական ծառայության փոխգնդապետ Օլեգ Բագաևը շնորհավորել է հատուկ նշանակության բժշկական ջոկատի մասնագետներին Ամանորի կապակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության անունից Օլեգ Բագաևն ամանորյա նվերներ է հանձնել դաշտային հոսպիտալի բժիշկներին, բուժքույրերին և բժշկական անձնակազմին:

Նշվում է, որ ռուս ռազմական բժիշկները մինչև այժմ օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի 1 044 բնակչի, այդ թվում՝ 131 երեխայի։

Հատուկ նշանակության բժշկական ջոկատի կազմում ներառված են տարբեր մասնագիտությունների բժիշկներ, ինչպես նաև հեռավոր շրջանների և գյուղերի տեղի բնակչությանը հոգեբանական ծառայություն մատուցող մասնագետներ:

Այդ ջոկատի ստորաբաժանումներում աշխատում է ավելի քան 60 մասնագետ, որոնց թվում են ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ, համաճարակաբաններ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն