Որոնողական աշխատանքների արդյունքում ևս 10 զինծառայողի մարմին է հայտնաբերվել. Արցախի ԱԻՊԾ |24news.am|

24news.am: Որոնողական աշխատանքների արդյունքում նախօրեին հայտնաբերվել է 10 մարմին, որոնցից 5-ը դուրս է բերվել Ֆիզուլիից, 4-ը` Հադրութից, 1-ը՝ Մարտունուց:  Այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Հադրութում և Ֆիզուլիում: Այս մասին հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր երեկոյան կունենանք նոր տվյալներ, որոնք կամփոփենք վաղն առավոտյան: Նոյեմբերի 13-ից մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1155 զոհված զինծառայողի մարմին», – հավելել է Հունան Թադևոսյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն