Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքն ականազերծելու համար կպահանջվի 15-20 տարի․ Արցախի ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն |tert.am|

tert.am: Լեռնային Ղարաբաղի ականազերծման հումանիտար կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտնել է, որ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքի ականապատման աստիճանը շարունակում է բարձր մնալ:

«Ականների պատճառով տարածքի աղտոտման աստիճանը շատ բարձր է: Սեպտեմբերի 27-ից ի վեր՝ միայն մայրաքաղաք Ստեփանակերտում մենք հայտնաբերել և վնասազերծել ենք մոտ 30-40 հազար չպայթած զինամթերք»,- ռուսական լրատվամիջոցին ասել է Սամվել Մեսրոպյանը:

Նա շեշտել է, որ սեպտեմբերի 27-ից ի վեր ԼՂ տարածքում զինամթերքի որոնման աշխատանքների ընթացքում ականազերծող թիմը նույնիսկ բախվել է այնպիսի պայթուցիկ առարկաների, որոնք 1990-ականների սկզբին տեղի ունեցած առաջին ղարաբաղյան պատերազմից են մնացել:

«Որպեսզի ականազերծենք ողջ տարածքը, մեզնից կպահանջվի 15-20 տարի, եթե ոչ ավելի շատ», – նշել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն