Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին. Արցախի ԱԻՊԾ |news.am|

news.am: Որոնողական աշխատանքների արդյունքում երեկ՝ հունվարի 3-ին, Ջաբրայիլի եւ Հադրութի տարածքներից հայտնաբերվել է 19 զինծառայողի եւ 1 քաղաքացիական անձի մարմին։ Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։

Նա ասաց, որ քաղաքացիական անձը տարեց տղամարդ է. «Հայտնաբերվել է Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղի տարածքից։ Պետք է իրականացվի դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի իմանանք, թե այդ անձն արդյոք բեկորային մահացու վիրավորո՞ւմ է ստացել, թե՞ թուրքերն են սպանել։ Դին հայտնաբերվել է դաշտավայրային հատվածում»։

Թադեւոսյանը նշեց, որ զինծառայողները հայտնաբերվել են Ջաբրայիլի դիրքային հատվածում եւ Կարմրակուճ-Հադրութ հատվածում։ Առ այսօր հայտնաբերվել է 1175 մարմին։

Նա հայտնեց, որ այսօր որոնողական աշխատանքներն արդեն սկսվել են. ուղղություններն են՝ Հադրութ, Մեխակավան (Ջաբրայիլ) եւ Կարմրակուճ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն