Ռուս խաղաղապահներն ականազերծում են Ստեփանակերտի հանրային նշանակության օբյեկտները |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարության Միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում հասարակական նշանակության օբյեկտներում պայթյունավտանգ առարկաների (դպրոցներ, այգիներ, բժշկական հիմնարկներ և սպորտային օբյեկտներ) մաքրման և ականազերծման աշխատանքները: Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են ավելի քան 414 հեկտար տարածք, շուրջ 160 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը՝  հասարակական նշանակության: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 19 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերվել են պայթյունավտանգ առարկաներ, իսկ չպայթած ռազմամթերքը դուրս է բերվում և ոչնչացվում հատուկ փորձադաշտում: Ռազմամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ անվտանգության միջոցների ապահովմամբ: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն