Պարգև Սրբազանը ռուս խաղաղապահների հրամանատության հետ քննարկել է Ամարասի վանքի անվտանգության հարցը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը հունվարի 4-ին այցելել է Մարտունու շրջան:  Այս մասին տեղեկացավ Պարգև Սրբազանի «Ֆեյսբուք»-ի էջից:

Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը:

Այնուհետև սրբազան հայրն այցելել է Ճարտար քաղաքի Սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի Սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպել է Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն