Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը. «Ազնավուր» հիմնադրամ |1lurer.am|

1lurer.am:  Ֆրանսիայից Հայաստան է ժամանել մարդասիրական օգնություն տեղափոխող 5-րդ ինքնաթիռը: Այս մասին տեղեկանում ենք «Ազնավուր» հիմնադրամի Ֆեյսբուքի էջից:

««Ազնավուր» հիմնադրամը ցանկանում է ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ներգրավված բոլոր կազմակերպություններին, կողմերին և անհատներին, որոնք մասնակցել են այն հավաքագրելու և տեղափոխելու գործընթացին:
 
Մեր թիմը կսկսի օգնության բաշխումը, երբ այն ժամանի «Ազնավուր» կենտրոն (բաշխումն իրականացվում է արցախցի տուժած ընտանիքների հետ աշխատող կազմակերպությունների միջոցով):
 
Ցանկանում ենք նաև ընդգծել, որ այս ինքնաթիռի հատկացման գործընթացը նախաձեռնել են Յուրի և Դենի Ջորկաեֆները, իսկ հատուկ չվերթը կազմակերպվել է դարձյալ Ֆրանսիայի կառավարության կողմից:
 
Յուրի Ջորկաեֆն այս անգամ ևս անձամբ ժամանել է Հայաստան՝ մի խումբ ֆրանսիացի բժիշկների հետ շարունակելու մարդասիրական առաքելությունը և աջակցելու Արցախյան պատերազմից տուժածներին»,- ասվում է հիմնադրամի գրառման մեջ:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով