Զերծ մնացեք կեղծ դրամահավաքներից. Այրվածքաբանության ազգային կենտրոնի հայտարարությունը

Այրվածքաբանության ազգային կենտրոնի Ֆեյսբուքի էջում գրառում է արվել․

«Համացանցում ակտիվորեն տարածվում են մարտական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած զինծառայողների լուսանկարներ դրամահավաքության կոչերով, այդ թվում՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնում այս պահին բուժում ստացող զինվորների։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ մարտական գործողությունների ընթացքում տուժած քաղաքացիների և զինծառայողների բուժօգնությունը, այդ թվում՝ հետագա վերականգնողական բուժումը, իրականացվում է բացառապես անվճար՝ պետական պատվերի շրջանակներում:
 
Սիրելի՛ քաղաքացիներ, դրամահավաքներին մասնակցելուց առաջ խնդրում ենք ուսումնասիրել և հասկանալ դրանց նպատակները՝ զերծ մնալով կեղծ դրամահավաքներից, համոզվել, որ դրամահավաքը բուժման նպատակով չէ։
 
Կից տեղադրում ենք Հայաստանի Հանրապետությունից դուրս զինծառայողների բուժման կարգի հղումը

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն