Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 161054 դեպք, մեկ օրում գրանցվել է 201 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ Հունվարի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161054 դեպք, որոնցից 147388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10070 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 602986 թեստավորում: 
Այսպիսով` երեկ կատարվել է 1218 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 201 նոր դեպք: Ունենք 812 առողջացած և 11 մահվան դեպք: 
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով