Բաղդադի դատարանը Թրամփին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել |1lurer.am|

1lurer.am: Բաղդադի դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ձերբակալելու հրամանագիր է ստորագրել՝ կապված Իրաքի զինված ուժերի բարձրաստիճան զինվորականի սպանության գործով սկսված հետաքննության հետ՝ փոխանցում է France24-ը:

Աբու Մահդի ալ Մուհանդիսը Իրանի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հետ սպանվել էր 2020-ի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով:

Ֆրանսիական պարբերականը գրում է, որ նրանք սպանվել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:

Իրաքում նախաքննությունն ավարտվել է, սակայն քննությունը շարունակվում է՝ մյուս հանցակիցներին բացահայտելու ուղղությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով