Զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ |armenpress.am|

armenpress.am: Ծառայության վայրեր մեկնող զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի դիմաց:

Նրանք ցանկանում են տեղեկանալ, թե որտե՞ղ են ծառայությունն իրականացնելու իրենց երեխաները:

Ակցիային մասնակցող ծնողները դեմ են, որ իրենց երեխաները ծառայության մեկնեն Արցախի Հանրապետություն և խոչընդոտում են զինծառայողներին տեղափոխող ավտոմեքենաների տեղաշարժը: Նրանք միաժամանակ նշում են, որ իրենց երեխաները չեն խուսափում ծառայությունից:

Լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ո՞ւր են տեղափոխում զինծառայողներին, Ռազմական ոստիկանության սպան նշեց, որ զինծառայողներին տանում են իրենց ծառայության վայրերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև