Կապիտոլիումի անկարգություններից հինգերորդ մարդն է մահացել |1lurer.am|

1lurer.am: Վաշինգտոնի ոստիկանությունը հաստատել է, որ հինգշաբթի ուշ երեկոյան մահացել է իրենց սպաներից մեկը, որը լուրջ վնասվածքներ էր ստացել նախագահ Թրամփի կողմնակիցների՝ Կոնգրես ներխուժման ժամանակ: Նա դարձավ հունվարի 6-ին Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հինգերորդ զոհը: Այս մասին հայտնում է cnn-ը:

Օհայոյից դեմոկրատ կոնգրեսական Թիմ Ռայանը հայտարարել է, որ Կոնգրեսի շենքը գրավելու հարցում ամբոխին օգնել են իրավապահ մարմինների աշխատակիցները: Նրանք են բացել արգելապատնեշները ցուցարարների առջև և նույնիսկ սելֆի են արել նրանց հետ:

Միջադեպից հետո պաշտոնից հեռացել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի չորս բարձրաստիճան պաշտոնյա, Կապիտոլիումի ոստիկանության ղեկավարը, Սպիտակ տան և վարչակազմի մի շարք պաշտոնյաներ, այդ թվում՝ տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն և կրթության նախարար Բեթսի Դևոսը:

ԱՄՆ դաշնային դատախազի պաշտոնակատար Մայքլ Շերվինն էլ ասել է, որ կուսումնասիրվի տեղի ունեցած անկարգություններում պաշտոնյաների մասնակցության հարցը: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն