armenpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծած պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների հարազատները նստացույց են անցկացնում Էջմիածնի զորամասի դիմաց: Նրանք հանդիպում են պահանջում զորամասի հրամանատարական կազմի հետ:
Անհետ կորած զինծառայողների հարազատները նշում են, որ արդեն 81 օր է՝ որևէ տեղեկություն չունեն իրենց զինվորների մասին, որոնք, նրանց խոսքով, անհետ կորել են Զանգելանի տարածքում: