Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի տեխնիկա. ՀՏԶՀ

ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը շարունակում է էականորեն նպաստել Հայաստանի միավորված համայնքների կարողությունների հզորացմանը։
Միայն վերջին երեք ամիսների ընթացքում Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերը ստացել են 765 միլիոն դրամի գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ։

Նշված ժամանակահատվածում շահառու են եղել Կապան, Ակունք, Մեծավան, Շողակաթ, Անի, Ալավերդի, Եղեգիս, Գեղամասար, Մարմաշեն , Եղվարդ, Սարչապետ և Ախթալա համայնքները։ Տրամադրված աջակցությունը բազմազան է և ներառում է անիվավոր տրակտոր, հացահատիկային կոմբայն, կարտոֆիլատնկիչ, ինքնաթափ մեքենա, պարարտանյութի ցրիչ, գրեյդեր, թրթուրավոր տրակտոր, էքսկավատոր և այլն, ընդհանուր առմամբ` 50 միավոր տեխնիկա և մեծ թվով աղբամաններ։

Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, ՀՀ կառավարություն, Համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։

Նույն ծրագրի շրջանակում տեխնիկական վերազինման տեսանկյունից` ակտիվ են լինելու նաև առաջիկա ամիսները, գյուղատնտեսական տարին սկսելուն ընդառաջ համալրումներ են սպասվում նաև մեծ թվով այլ համայնքների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով