ԱՀ առողջապահության նախարարը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը հունվարի 8-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել նախարարության պատասխանատուների և ստորաբաժանումների ղեկավարների հետ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջը:

Նախարարը լսել է ԱՀ առողջապահական համակարգի բարելավման ուղիների շուրջ վերջիններիս առաջարկներն ու կարծիքները, ինչպես նաև հրատապ լուծումներ պահանջող հարցերը: Քննարկվել են բնակչության անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մեխանիզմների ներդրման, արտամարմնային բեղմնավորման ծրագրի հետ կապված մի շարք հարցեր:

Նախարարը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետում ձևավորել անվճար բուժօգնության իրավական և գործնական հիմքերը՝ դրանք մանրակրկիտ քննարկելու և պետական քաղաքականության ուղղությունները որոշակիացնելու համար:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն