Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ առայսօր Արցախ է վերադարձել ավելի քան 48 000 փախստական. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ավելի քան 48 հազար փախստական վերադարձել է Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ հաղորդման՝ մեկ օրում Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 225 արցախցի։ Ընդհանուր առմամբ մշտական բնակության վայր է վերադարձել 48 հազար 59 փախստական։

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն