2021-01-10-74fe3b3b-361c-4bd0-8313-47a4f76b7aba.jpg

Վիտալի Բալասանյանը ԼՀԿ պատվիրակությանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։

Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի փոխանցմամբ` հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

«Կարևորել ենք հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը», – ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն