2021-01-11-fc1cf1ed-2013-44a5-9af4-e74cb3edc46d.jpg

Որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում․ ՄԱԿ գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի կարծիքով՝ որոշ զարգացած երկրներ անտեսում են այլ երկրների կարիքները բնակչության պատվաստումների հարցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Գուտերեշի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը բացահայտել է միջազգային համերաշխության բացակայության խնդիրը:

«Վերջերս մենք տեսանք պատվաստանյութերի հետ կապված ազգայնականության այս դրսևորումը, երբ որոշ հարուստ երկրներ իրենց բնակչության համար պատվաստանյութեր գնելիս մրցում էին՝ առանց հաշվի առնելու աղքատ երկրների նման հնարավորությունը», – շեշտել է նա։

Ըստ պաշտոնյայի՝ համավարակն առանձնահատուկ ազդեցություն է ունեցել աղքատների և անօթևանների վրա, 88 միլիոն մարդ հայտնվել է աղքատության մեջ, իսկ 270 միլիոնն էլ  սննդամթերքի պակասի սպառնալիքի տակ է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն