2021-01-11-0c987f94-bfb4-4433-92d7-9f6c630e22a4.jpeg

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 162288 դեպք, մեկ օրում գրանցվել է 157 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 162288 դեպք, որոնցից 149873-ն` առողջացած, 2931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8782 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 609930 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 157 նոր դեպք: Ունենք 561 առողջացած և  մահվան 2 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 702 է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն