Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին Մոսկվայում դիմավորել են նույն արարողակարգով |infocheck.am|

infocheck.am: Որոշ լրատվականներ, անդրադառնալով Մոսկվայում սպասվելիք եռակողմ հանդիպմանը, մանիպուլացնում ու կեղծիք են տարածում Նիկոլ Փաշինյանի դիմավորման արարողակարգի վերաբերյալ։ Գրում են, թե վերջինիս ընդունել են ոչ հարիր և, իբր, ռուս պաշտոնյան հրաժարվել է վարչապետի ձեռքը սեղմել։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով երկու երկրների ղեկավարների ժամանման կադրերը, հայտնում է, որ թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի ղեկավարներին ընդունել  է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն և երկուսի պարագայում էլ ձեռքսեղմում չի եղել։

Տեղեկությունը հաստատեցին նաև ՀՀ կառավարությունից։

 

Մանրամասները տեսանյութում՝

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով