Ավելի քան 40 երկրներ սկսել են պատվաստումը կորոնավիրուսի դեմ՝ 5 դեղամիջոցների կիրառմամբ. ԱՀԿ |tert.am|

tert.am: Ավելի քան 40 երկրներ արդեն սկսել են պատվաստումներ անել կորոնավիրուսի դեմ՝ 5 տարբեր պատվաստանյութերի կիրառմամբ: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի օգնական Բրյուս Էյլվարդը:

«Ավելի քան 40 երկրում սկսվել է պատվաստումը՝ 5 տարբեր պատվաստանյութերի կրառմամբ, սակայն այդ բոլոր երկրները բարձր կամ միջին մակարդակի եկամուտ ունեցողներն են»,- ասել է ԱՀԿ ներկայացուցիչը:

Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն ակտիվորեն աշխատում է, որ արագացնի պատվաստման գործընթացը ցածր եկամուտ ունեցող երկրների համար՝ COVAX ծրագրի շրջանակներում: «Փետրվարին հույս ունենք ներգրավել առավելագույն քանակի երկրներ,- նշել է Էյլվարդը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով