«Վրացական երազանք»-ի նախագահի պաշտոնում Իվանիշվիլիին կփոխարինի Իրակլի Կոբախիձեն |azatutyun.am|

azatutyun.am:  Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնում Բիձինա Իվանիշվիլիին կփոխարինի խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «Վրացական երազանք»-ի քաղխորհրդի նիստից հետո։

«Քաղաքականությունից և կուսակցության նախագահի պաշտոնից Բիձինա Իվանիշվիլիի հեռացումը անխոս մեզ համար մարտահրավեր է և առանձնահատուկ պատասխանատվություն է Վրաստանը իսկական եվրոպական պետություն կառուցելու գործում», – հայտարարել է Կալաձեն։

Վրաստանի իշխող ուժի հիմնադիր և առաջնորդ Իվանիշվիլին այսօր կրկին հայտարարել է քաղաքականությունից ընդմիշտ հեռանալու մասին։ Միլիարդատեր գործարարը քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարել էր նաև 2013 թվականին՝ վրացական կառավարությունը մեկ տարի ղեկավարելուց հետո։ Անցած 7 տարիներին, սակայն, ընդդիմությունը պնդում էր, թե իրականում հենց Իվանիշվիլին է երկրի ստվերային ղեկավարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով