2021-01-12-93c0ee94-df9f-4186-a593-28abbc79022b.jpg

Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով

Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Այս մասին գրված է վարչական շրջանի ֆեյսբուքյան էջում։

Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության։

Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։

Նշվում է, որ նախորդ տարի Արաբկիրում տեղադրվել է 50 նոր վերելակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն