Չպայթած ռազմամթերքի վնասազերծում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի մի շարք համայնքներում

Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր օրվա ընթացքում չպայթած և վտանգ ներկայացնող ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտակերտ քաղաքում և հարակից բնակավայրերում, Մարտունու շրջանի Աշան-Նոր Շեն-Հացի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքներում:
 
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խուճապի չմատնվել:
 
ԱԻ ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է. անծանոթ առարկաներ կամ զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101,112 կարճ հեռախոսահամարներին»,- հայտնում են ԱԻՊԾ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն