Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գագիկ Երիցյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից: Վարչապետի ստորագրած որոշման մեջ մասնավորապես ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Գագիկ Երիցյանին ազատել շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»: