Ճանապարհների զարտուղիության պատճառով գործարարներն անում են ահռելի ծախսեր. Վահան Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով փոխադրումներ իրականացնելու ու Մեղրիով ճանապարհներ բացելու գաղափարի վերաբերյալ գործարարների դիտարկումների մասին հարցին։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ գործարարների հետ ունի ամենօրյա ու ամենժամյա հանդիպումներ, վերջին հանդիպումը երեկ է կազմակերպվել։

«Այդ հարցը ես չեմ քննարկել գործարարների հետ, եթե անկեղծ ասեմ։ Ես քննարկել եմ իրենց այսօրվա խնդիրները։ Գիտեմ, որ բազմաթիվ գործարարներ կրում են ահռելի ծախսեր, երբ իրենք ապրանքն արտահանում են, օրինակ՝ Ղազախստան։ Դա կրկնակի թանկ է, քան իրականում պետք է լիներ։ Ուղղակի ճանապարհների զարտուղիության պատճառով այդպես է ստացվել»,-ասել է նախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով