Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է. Վահան Քերոբյանի լավատեսությունը չի փոխվել |armenpress.am|

armenpress.am: ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար Վահան Քերոբյանի՝ տնտեսության զարգացման լավատեսությունը չի փոխվել: «Երկնիշ տնտեսական աճն իմ թիրախն է»,- այդ մասին Քերոբյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:  

Միաժամանակ, նա նշեց, որ առկա է մոտ 20 տոկոս անկում ներմուծման, արտահանման և սպառման ոլորտներում, իսկ 2020 թվականին, իր կարծիքով, եղել է 8,5 տոկոս տնտեսական անկում:

Միաժամանակ, նախարարն ասաց, որ տնտեսությունը կայունացնելու ու զարգացնելու քայլերի երկար ցանկ ունեն: «Կառավարության օրակարգում ընդգրկված հարցերն ուղղված են տնտեսական պոտենցիալը պաշտպանելու և տնտեսավարողների համար ավելի լավ աշխատանքային պայմաններ ստեղծելու համար»,- ընդգծեց նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով