Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու Արցախի հերոսի կոչում է շնորհվել|armtimes.com|

armtimes.com: Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար Հակոբ Վոլոդիայի Հարությունյանին հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչում է շնորհել։

Արմավիրի մարզպետարանը տեղեկացնում է, որ այսօր տեղի է ունեցել Հակոբ Հարությունյանի հուղարկավորման արարողությունը: ԱՀ նախագահը հարազատներին է հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը: Հերոսի հուղարկավորության ներկա է եղել նաեւ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։

Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարինտակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։

Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով