Վազգեն Մանուկյանի մարզային այցելության ժամանակ շիրակցիները փակել են Գյումրի-Երևան ավտոճանապարհը |1lurer.am|

1lurer.am: «Հայրենիքի փրկության շարժումը» մարզային հանդիպումների շարքը սկսել է այսօրվանից։

Այսօր Շիրակի մարզ այցելության ժամանակ շիրակցիները փակել են միջպետական նշանակության Գյումրի-Երևան ավտոճանապարհը Ազատան համայնքի հատվածում՝ արգելելով նրանց մուտք գործել Գյումրի, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ ավտոճանապարհը բացվել է։

Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը Գյումրու «Արագած» մարզամշակութային պալատում է։

Մինչև հանդիպումը Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ճանապարհը փակել էին և հնարավոր չէր անցնել։

«Լուրերի» հարցին, թե ովքեր էին ճանապարհը փակողները, ի՞նչ էին ասում շիրակցիները, Վազգեն Մանուկյանը կարճ հակադարձեց՝ «նրանք շիրակցիները չէին, նրանք բոմժեր էին»։

Մանուկյանի խոսքով՝ ««Իմ քայլը» փող է բաժանել, իրենք էլ փակել են»։

Մանուկյանն ասաց, որ ինքը շրջանցիկ ճանապարհով է հասել Գյումրի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով