Հայկ Հաջինազարյանը կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը |factor.am|

factor.am: Հայազգի Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում պաշտոն է ստանձնել, նա կղեկավարի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչությունը: Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ընտրված նախագահի և փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բայդենի շտաբը հետաձգել էր նորընտիր նախագահի երդմնակալության փորձը ու մեկնաբանել նոր նշանակումները: Սպիտակ տունը նշել է, որ նորանշանակ պաշտոնյաները որակյալ ու փորձառու մասնագետներ են, պատրաստ առաջին իսկ օրը «արդյունք ցույց տալ»:

Հայկ Հաջինազարյանը Բայդենի նախընտրական քարոզչության մամուլի քարտուղարն էր Արեւմտյան Փենսիլվանիայում: Դրանից առաջ նա տեղեկատվական աջակցություն էր ցուցաբերում Նյու Հեմփշիրում, Նեվադայում, Տեխասում, Օհայոյում և այլ նահանգներում ընտրությունների ժամանակ:

Շարունակությունը՝ factor.am-ում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով