2021-01-18-63b59dea-c66d-4b6b-92e2-ad47a0dfc13e.jpg

Վայքի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Հունվարի 18-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։
 
Սպիտակ-Գյումրի և Սիսիան-Գորիս ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
 
Վարդենյաց լեռնանցքը մերկասառույցի պատճառով դժվարանցանելի է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։
 
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն