2021-01-19-63af50d6-5707-4086-9cb3-c3de5af5d38f.jpg

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այցելել է Սյունիքի մարզ

էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 18-ին երկօրյա այցով մեկնել է Սյունիքի մարզ:

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան:

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն