2021-01-19-5b7014ea-2d07-422d-8f90-76dd73ec7b85.jpg

Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները քննարկել են Թուրքիա-ԵՄ հարաբերությունները |1lurer.am|

1lurer.am: Թուրքիա-Եվրամիություն հարաբերությունները քննարկել են Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարները: 2020-ին ԵՄ-ն նախագահած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Գլխավոր օրակարգը Թուրքիայի ու Եվրամիության միջև 2016-ին կնքված Միգրացիոն համաձայնագրի պայմանների թարմացումն է:

Բանակցություններից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլին հայտարարել է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Եվրամիության հարաբերություններում դրական մթնոլորտ է զգացվում՝ չնայած, որ դեկտեմբերին կայացած գագաթնաժողովի ընդունած որոշումները չեն բավարարել Թուրքիայի սպասելիքները: Նրա խոսքով՝ հիմա նրանք ակնկալում են կոնկրետ քայլեր և լուծումներ, օրինակ՝ վիզաների ազատականցման հարցում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն