Լեհ քաղաքական գործիչը ստորագրահավաք է սկսել՝ Ալիևին Հաագայի դատարանում դատելու պահանջով |1lurer.am|

1lurer.am: Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Հաագայի դատարանում պատասխանատվության ենթարկելու խնդրագիր է ստեղծել:

Քաղաքական գործիչը Facebook-ի իր էջում գրել է, որ «խնդրագիրը ստորագրել է 126 176 մարդ: Ստորագրահավաքը պաշտոնապես ավարտվել է: Սա այն մարդկանց ձայնն է, որոնք ցանկանում են Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել միջազգային դատարանում»:

Թոմաշ Լեխ Բուչեկի հավաստմամբ՝ այս խնդրագիրը ստեղծվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը հարձակում գործեց Արցախի վրա:

 

Նա հավաքել է Արցախում հայերի դեմ Ադրբեջանի իրականացրած ռազմական հանցագործությունների մասին փաստեր: Ընդհանուր առմամբ, 40 էջանոց փաստաթուղթը, որը կհրապարակվի 1000 կամ 2000 օրինակով՝ կախված հավաքված միջոցներից, կուղարկվի միջազգային կազմակերպություններին ու քաղաքական գործիչներին:

Լեհ քաղաքական գործիչն ընդգծել է, որ իր աշխատանքը նվիրվում է Ադրբեջանում գտնվող ռազմագերիներին՝ պահանջելով ազատ արձակել նրանց:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով