Հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր ցուցահանդեսին. Հակոբ Արշակյան

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացնում է, որ հայկական ինժեներական ընկերություններն անվճար կարող են մասնակցել տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա ցուցահանդեսին:

«Աջակցելով ինժեներական ընկերությունների արտադրանքի արտահանմանը՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ԲՏԱ նախարարության, հնարավորություն է ընձեռում հայկական ինժեներական ընկերություններին անվճար հանդես գալ միասնական տաղավարով տարածաշրջանում ամենախոշոր՝ ExpoElectronica ամենամյա էլեկտրոնային բաղկացուցիչների, մոդուլների և համակարգերի ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2021թ․ ապրիլի 13-ից 15֊ը՝ Մոսկվայում:

Միջոցառման մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Մասնակցության հայտը կարող եք լրացնել այստեղ: Դիմումների վերջնաժամկետն է 18.02.2021 թ.»,- գրել է Արշակյանը: 
 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով