Արցախում ռուս խաղաղապահները կրակային պատրաստության պարապմունքներ են անցկացրել․ ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: Արցախում մարտական պատրաստության պլանային պարապմունքների շրջանակներում ռուսական խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները «Ստեփանակերտ» զորավարժարանում մի շարք ուսումնական խնդիրներ են կատարել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Կրակային պատրաստության պարապմունքների ընթացքում զինծառայողները ինքնաձիգներից, գնդացիրներից և դիպուկահար հրացաններից կրակել են տարբեր տիպի թիրախների վրա։

Չնայած դիտորդական դիրքերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից պլանավորվել են մարտական պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ ավտոմոբիլային տեխնիկայի վարման պարապմունքներ, հողորդում է գերատեսչությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն