Թրամփը Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ կհեռանա Վաշինգտոնից |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահի պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը Վաշինգտոնից կհեռանա նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից 4 ժամ առաջ, Սպիտակ տանը հղումով գրում է ria.ru-ն։

Նախագահը և առաջին տիկին Մելանյա Թրամփն այսօր տեղական ժամանակով առավոտյան ժամը 8-ին կմեկնեն Ֆլորիդա, մինչդեռ երդմնակալության արարողությունը նախատեսված է կեսօրին:

Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Թրամփն, ամենայն հավանականությամբ, կապրի Ֆլորիդայում գտնվող Մար ա Լագո առափնյա շքեղ առանձնատանը։ Իսկ նրա հրաժեշտի արարողությունը տեղի կունենա Էնդրյուս ավիաբազայում՝ ռազմական նվագախմբի մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով