Երբ ասում եք՝ Կառավարությունը ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, ինչի կամ ում հետ եք համեմատում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում պատասխանեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին՝ արդյոք Հայաստանը ձախողել է համավարակի դեմ պայքարը: 

«Երբ ժամանակին քննադատում էին, որ ՀՀ կառավարությունը ձախողել է համավարակի դեմ պայքարը, բերվում էր կոնկրետ երկրների օրինակներ և համեմատում այնտեղ տիրող իրավիճակի հետ: Հիմա այդ երկրներում դեպքերի թիվն ավելի է, մահերի թիվն ավելի է, քան Հայաստանում: Ոչ ոք ժամանակին չէր ասում՝ եկեք սպասենք, հետո կամփոփենք արդյունքները: 

Երբ ասում եք՝ ձախողել է, ինչի կամ ում հետ եք համեմատում: Այո, մարդկությունը կորոնավիրուսի դեմ պայքարը ձախողել է, բայց իրողություն է, որ այդ հիվանդության բուժում գոյություն չունի, քանի դեղամիջոցը չի գտնվել: Այն հիմքը, որը դառնում էր Կառավարությանն ուղղված ձախողման մեղադրանք, այսօր գոյություն չունի»,- ընդգծեց վարչապետը: 

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն