Զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունու և Ասկերանի շրջաններում

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ օրվա ընթացքում չպայթած զենք-զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Մարտունի քաղաքի և հարակից բնակավայրերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների մոտակայքում:
 
«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
 
Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- հորդորում են ԱԻՊԾ-ից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն