Հայաստանում Ռուսաստանի դեսպանութունը միշտ եղել և մնում է բաց զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար․ «Հրապարակ» օրաթերթին հետաքրքրող հարցերի վերաբերյալ դեսպանությունը մեկնաբանությունն է տարածել

Հայաստանում ՌԴ դեսպանությունը, արձագանքելով «Հրապարակ» օրաթերթին հետաքրքրող մի շարք հարցերին, հետևյալ մեկնաբանությունն է տարածել.

«Հայաստանում Ռուսաստանի դեսպանութունը միշտ եղել և մնում է բաց զանգվածային լրատվության միջոցների հետ փոխգործակցության համար, ինչի հաստատումը կարող են ծառայել ինչպես դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարության, այնպես էլ դրա աշխատակիցների բազմաթիվ մեկնաբանությունները, հարցազրույցները և մամուլի ասուլիսները: Մենք միշտ պատրաստ ենք աշխատել նրանց հետ, ովքեր իրենց մասնագիտական գործունեության մեջ առաջնորդվում են օբյեկտիվ, ազնիվ, անկողմնակալ լրագրության սկզբունքներով, լիարժեք պատասխանատվություն են ցուցաբերում տեղեկատվությունը մշակելիս և ստուգում են հրապարակվող նյութերի հավաստիությունը:

Չենք բացառում նաև «Հրապարակ» օրաթերթի հետ տեղեկատվական փոխգործակցության հնարավորությունը, բայց միայն վերը նշված սկզբունքների հիման վրա։ Այս կապակցությամբ կցանկանայինք ուշադրություն դարձնել ս.թ. հունվարի 21-ին Ձեր ինտերնետային կայքում հրապարակված «Ընդդիմությունը դժգոհ է ՌԴ դեսպանից» հոդվածին, որը զրպարտչական հերյուրանքներ է պարունակում Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հասցեին։ Հոդվածում շարադրված տեղեկատվության համոզիչ ապացույցների առկայության դեպքում խնդրում ենք տրամադրել մեզ դրանք: Հակառակ դեպքում պահանջում ենք հրապարակել պաշտոնական հերքումը։ Այլապես, համագործակցության մասին ոչ մի խոսք չի կարող լինել»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն