Լը Դրիանը և Բայրամովը քննարկել են Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Ֆրանսիայի արտգործնախարարների միջև հեռախոսազրույց է կայացել։

Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ջեյհուն Բայրամովն ու Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցով Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը։

«Նաև քննարկվել է Ադրբեջանի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակը, ընդգծվել է այդ ուղղությամբ երկխոսության շարունակության կարևորությունը», – ասվում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության հաղորդագրությունում։

Նախօրեին Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազրույց է ունեցել նաև հայաստանցի պաշտոնակից Արա Այվազյանի հետ։ Ըստ Հայաստանի արտգործնախարարության՝ «զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությանը, տարածաշրջանային անվտանգության և խաղաղության հարցերի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով