news.am: Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա նահանգ) ԱՄՆ 9-րդ շրջանի վերաքննիչ դատարանը չորեքշաբթի որոշել է ուժի մեջ թողնել ավելի վաղ ընդունված որոշումները, որոնցով խոչընդոտվում է Պենտագոնի բյուջեից միջոցների հատկացումը Մեքսիկայի սահմանին պատի կառուցման համար: Վճիռը հրապարակվել է դատարանի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դատարանը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի միջնորդությունը, որը փորձել էր վիճարկել Կալիֆոռնիա նահանգի Հյուսիսային շրջանի դաշնային դատարանի որոշումները, որոնք ընդունվել էին մայիսին եւ հունիսին:
Դրանցում նշվում էր, որ ԱՄՆ վարչակազմը չի կարող առանց ԱՄՆ Կոնգրեսի համաձայնության ամերիկյան պաշտպանական գերատեսչության բյուջեի միջոցները Մեքսիկայի սահմանին խոչընդոտի կառուցմանն ուղղել: Այսպիսով, դաշնային դատարանը բավարարել է մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների եւ ամերիկյան մի շարք նահանգների հայցերը, որտեղ նահանգապետները դեմոկրատներ են: