ԱՄՆ Սենատում Թրամփի իմփիչմենթի դատավարությունը կմեկնարկի փետրվարի 8-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դատավարությունը կսկսվի փետրվարի 8-ին: Ինչպես  տեղեկացնում է The Guardian-ը, այս մասին հայտնել է Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:

Ժամանակացույցի համաձայն՝ Ներկայացուցիչների պալատը երկուշաբթի՝ հունվարի 25-ի ուշ երեկոյան Թրամփի դեմ իմփիչմենթի մեղադրանք կփոխանցի, իսկ երեքշաբթի օրը նախնական վարույթ կլինի: Այնուհետև Թրամփի իրավաբանական թիմը ժամանակ կունենա նախապատրաստել գործը:

«Սենատը դատավարություն կանցկացնի Դոնալդ Թրամփի իմփիչմենթի վերաբերյալ», – ասել է Շումերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով