Փարիզում մոտ 300 ներգաղթյալ «գրավել» է մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով ապաստան տրամադրել |tert.am|

tert.am: Փարիզում շուրջ 300 ներգաղթյալներ «գրավել» են մայրաքաղաքի 16-րդ շրջանի նախկին մանկապարտեզի շենքը՝ իշխանություններից պահանջելով կորոնավիրուսից ու ցրտից պատսպարվելու համար իրենց ապաստաններ տրամադրել, ֆրանսիական ԶԼՄ-ներին հղումով գրում է belta.by-ը։

Նշվում է, որ ներգաղթյալները լքված շենքը «գրավել» են ոչ թե այնտեղ մնալու, այլ իրենց վրա ուշադրություն հրավիրելու նպատակով: Ցուցարարներից շատերը Հանրապետության հրապարակում ոստիկանության կողմից ապամոնտաժված վրանային ճամբարի նախկին բնակիչներն են:

Ի պատասխան ցուցարարների պահանջների՝ Փարիզի փոխքաղաքապետը, որը պատասխանատու է ներգաղթի և ժամանակավոր տեղավորման հարցերի համար, խոստացել է գիշերելու համար նրանց տեղ հատկացնել դպրոցական երկու դահլիճներում, քանի որ, ըստ նրանց, լքված մանկապարտեզը չի ջեռուցվում և, ընդհանուր առմամբ, վտանգավոր շենք է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով