2021-01-25-92c99a74-dc97-4c7e-af2a-723f990c817e.jpg

Արցախում COVID-19-ով ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր

Արցախում  հունվարի 24-ին կատարվել է 65 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:

 
«Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2285 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 40 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 18981 թեստավորում»,-հայտնում են նախարարությունից՝ հորդորելով  պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ Արցախի Հանրապետության  առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն