Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերը կքննվեն մեկ վարույթում |factor.am|

factor.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը: Հիշեցնենք՝ Գրիգորյանի մահվանից հետո, նրա ներկայացուցիչներն առարկել են քրգործը կարճելու դեմ, նշելով, որ պետք է հասնեն արդարացման:

Այսօր դատավորը բարձրացրեց  Ամիրյանի և Գրիգորյանի 2 գործերը միացնելու, մեկ վարույթում քննելու հարցը: Դատախազը չառարկեց, մինչդեռ պաշտպանական կողմը ժամանակ էր պահանջում, դատավորի առաջարկին՝ նիստը մի քանի ժամով ընդմիջելու, պաշտպանները առարկեցին, նշելով որ տեխնիկական խնդիրներ կարող են առաջանալ:

Ինչևէ դատարանը որոշեց վարույթները միացնել, ինչից հետո Գրիգորյանի պաշտպանները դատավորին ինքնաբացարկ հայտնեցին: Նշենք, որ այս գործերը առանձնացվել էին, քանի որ Գրիգորյանը առողջական խնդիրների պատճառով պարբերաբար բացակայում էր նիստերից:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով