Դատարանում սկսվեց Ալրաղացի Լյովիկի խափանման միջոցի գործով դատական նիստը. նա չի ցանկացել գալ դատարան |armtimes.com|

armtimes.com: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, քիչ առաջ սկսվեց ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ալրաղացի Լյովիկ անունով հայտնի Լեւոն Սարգսյանի խափանման միջոցի գործով նիստը:

Լեւոն Սարգսյանը, սակայն, դատական նիստին չի մասնակցում: Նա դիմում է գրել  դատարանին՝ նշելով, որ չի ցանկանում մասնակցել դատական նիտին: Միաժամանակ, Լեւոն Սարգսյանը խնդրել է փոխել իր նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը:

Լևոն Սարգսյանը մեղադրվում է 2008 թվականին Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակման գործով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, մասնակցելով ՀՀ քաղաքացիներ Արա Կարապետյանի և Արմեն Նիկողոսյանի ստեղծած հանցավոր համագործակցությանը, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով պատվիրել և ղեկավարել է կազմակերպված խմբի կաղմից 2008 թվականի հոտկեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մասքային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող, Երևան քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 34 «բ» հասցեում գտնվող առանձնատան վրա ավազակային հարձակման կատարումը:

Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 201 թվականի հոկտեմբերից։ 2019-ի նոյեմբերին նա Մոսկվայում ձերբակալվել, կալանավորվել, ապա տեղափոխվել է Հայաստան։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև